Հունգարիայի խորհրդարանը վերանայել է ԶԼՄ-ների քննադատած օրենքը

Հունգարիայի խորհրդարանը վերանայել է ԶԼՄ-ների քննադատած օրենքը

PanARMENIAN.Net - Հունգարիայի խորհրդարանն այսօր հավանություն է տվել միջազգային քննադատության արժանացած ԶԼՄ-ների մասին օրենքի լրամշակված տարբերակին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նոր տարբերակին կողմ է եղել 257 պատգամավոր, դեմ՝ 51-ը: Խորհրդարանում տեղերի երկու երրորդը զբաղեցնում են իշխող կուսակցության ներկայացուցիչները: ԵԽ-ն ողջունել է փոփոխություններն օրենքում, սակայն լիարժեք չի համարել դրանք:

Հունգարական ընդդիմությունը, իրավապաշտպաններն ու ԵՄ-ն բազմիցս էին մտահոգություն հայտնել Հունգարիայում մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---