ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԴԺԳՈՀ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական պատվիրակությունը վրդովված է նրանից, որ ԵԱՀԿ գործող նախագահ Սոլոմոն Պասսին իր հաշվետվությունում չի հիշատակել «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զավթման փաստը»: Նշենք, որ հուլիսի 6-ին Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստում Ս.Պասսին հանդես է եկել ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնում իր գործունեության մասին հաշվետվությամբ: Ինչպես ադրբեջանական «ANS» հեռուստաալիքին տեղեկացրել է Ադրբեջանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սաթթար Սաֆարովը, հաշվետվությունում Ս.Պասսին միայն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի կողմերի ջանքերով` փոխզիջումների միջոցով: Այդ հաշվետվության լսումից հետո ադրբեջանցի պատգամավորները բողոք են արտահայտել` նկատելով, որ եթե խնդիրը պետք է լուծեն հակամարտող կողմերը, ապա «ինչու՞մ է կայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ գործող նախագահի դերը»: Ադրբեջանական կողմը կշտամբել է Ս.Պասսիին, որ նա, լինելով ԵԱՀԿ ղեկավար, կոնկրետ քայլեր չի ձեռնարկել «Հայաստանի զավթողական քաղաքակության դեմ»: Ս.Պասսիի եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ ծագել է վեճ: Սաթթար Սաֆարովի խոսքերով` ադրբեջանցի պատգամավորներին այնուամենայնիվ հաջողվել է հասնել «էթնիկ անջատողականությանը» վերաբերող որոշ փոփոխությունների ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական կոմիտեի նիստի ժամանակ: Առաջարկությունները պաշտպանել են Վրաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---