ՍՈՉԻՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԽՈՇՈՐ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

PanARMENIAN.Net - Սոչիի իրավապահ մարմինները ձերբակալել են հանցախումբ, որը մի քանի օր առաջ հրաձգություն է կազմակերպել քաղաքում: Ստանալով էլլինգներից մեկի (նավերի շինարարության համար կառույց) տիրոջը սպանելու «պատվեր», հանցագործները գիշերով կրակ են բացել կառույցի եւ դրա շուրջը գտնվող տրանսպորտի վրա: Այնուհետեւ հանցախումբը դուրս է եկել Սոչի-Ադլեր մայրուղի եւ այնտեղից նռնականետից կրակել էլլինգի վրա: Իրավապահները հանցագործներին կալանել են Սոչիի հյուրանոցներից մեկում: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Յուգա.ռու» գործակալությունը, հանցախմբի բոլոր անդամները Հայաստանի քաղաքացիներ են, ընդ որում նրանցից մեկը` հանրապետության զինված ուժերի մայոր է: Հենց նրան էլ վարձել են «պատվերի» իրականացման համար: Հետաքննության ընթացքում ձերբակալվածները ցույց են տվել թաքստոցը, որտեղ հայտնաբերվել է հրազեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---