«Ջոն արքան» Globe to Globe-ում ներկայացվել է հայկական մեղեդիների ուղեկցությամբ

«Ջոն արքան» Globe to Globe-ում ներկայացվել է հայկական մեղեդիների ուղեկցությամբ

PanARMENIAN.Net - Լոնդոնի շեքսպիրյան Globe to Globe փառատոնում առաջին անգամ է ներկայացվել «Ջոն արքա» բեմադրությունը, որը խաղացել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը: Նրա խոսքով, փառատոնը բավական խիստ պայմաններ էր դրել:

Մասնավորապես պետք է պիեսը ներկայացվեր իրենց դեկորացիաներով, առանց լուսային տեխնիկայի և մինիմալ ձայնով: Փառատոնի որոշմամբ ներկայացմանը մասնակցում էր 12 դերասան, 24-ի փոխարեն: Դերասաններից մի քանիսը ստիպված են եղել մարմնավորել մի քանի կերպար: Ներկայացման բեմադրիչ Տիգրան Գասպարյանն օգտագործել է հայկական մեղեդիներ՝ երաժիշտների կենդանի կատարմամբ:

Ներկայացումը հայ հանդիսատեսին ներկայացվելու է հունիսի 20-ին, փոփոխված դեկորացիայով, և լուսատեխնիկայով: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մայիսի 16-ին և 17-ին ելույթ է ունեցել Լոնդոնի Շեքսպիրյան Globe to Globe փառատոնում: Փառատոնը չունի ժանրային սահմանափակում և կարելի է Շեքսպիրին ներկայացնել բոլոր այն ոճերում, որում թատրոնը ցանկանում է ներկայանալ: Կազմակերպիչներն ընտրում են միայն պիեսը և դերասանների քանակը: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշել է, որ սունդուկյանցիների կատարմամբ ներկայացումն անզուգական էր, իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր է գնահատել դերասանների կատարողականությունը և պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---