«Կյանք առանց ցավի» նախաձեռնությունն այսօր անցկացրեց առաջին միջոցառումը

PanARMENIAN.Net - Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ «Կյանք առանց ցավի» նախաձեռնության առաջին միջոցառումը:

Նախաձեռնեւթյան անդամ Անուշ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնեւթյունը սկսել է այս տարվա հունվարին. «Նպատակը մարդկանց իրենց իրավունքներին իրազեկելն է, որովհետև շատ մարդիկ կան, որոնք տառապում են ցավ առաջացնող, խրոնիկ հիվանդություններով, սակայն չգիտեն, որ կարող են օգտվել համապատասխան ցավազրկումից: Նախաձեռնության նպատակն է նաև հասնել նրան, որ մորֆինը նաև դեղահաբերի տեսքով հասանելի լինի Հայաստանում, որ մարդիկ, ովքեր իրենց կյանքի վերջին տարիներն են ապրում, չտառապեն ցավերից»:

Միջոցառմանը ցուցադրվեց «Կյանք մահից առաջ» ֆիլմը, որը պատմում էր բազմաթիվ մարդկանց իրական պատմություններ, որոնք տառապում են տարատեսակ հիվանդություններով և չեն կարող օգտվել ցավազրկող դեղամիջոցներից:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «Հովեր» երգչախումբը, ինչպես նաև ներկայացված էին տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց մասին պատմող ֆոտոպատմություններ հայաստանյան իրականությունից:

Նախաձեռնությունը նախատեսում է մոտ ապագայում մի շարք այլ միջոցառումներ կազմակերպել՝ ստորագրահավաքներ, կլոր սեղաններ:

Հայաստանում շուրջ 3600 մարդ տառապում է կյանքը սահմանափակող հիվանդություններով, որոնցից 75 տոկոսը ցավազրկող դեղամիջոցներից օգտվելու կարիք ունի: Սակայն մորֆինի սահմանափակ և դեղահաբային տարբերակի բացակայության պատճառով այդ մարդիկ հաճախ իրենց կյաքի վերջին տարիներն անցկացնում են ցավերի մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---