Մովսես Հակոբյան. Սարդարապատի ճակատամարտի հերոսությամբ ոգեշնչված`հայ ժողովուրդը մոտ 100 տարի անց ազատագրեց Շուշին

Մովսես Հակոբյան. Սարդարապատի ճակատամարտի հերոսությամբ ոգեշնչված`հայ ժողովուրդը մոտ 100 տարի անց ազատագրեց Շուշին

PanARMENIAN.Net - ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին պատմել է, թե հայ ժողովուրդն ինչպիսի դասեր պետք է քաղի այդ ճակատամարտից:

«Դաս առաջին ` եթե մարդն ուզում է պաշտպանել հայրենիքը, ապա կարող է կազմակերպել այդ պաշտպանությունը, և Սարդարապատի ճակատամարտը դրա վկայությունն է, որը թույլ տվեց ստեղծելու առաջին հանրապետությունը»:

Հակոբյանը նաև հավելել է, որ «այդ հերոսությամբ ոգեշնչված` հայ ժողովուրդը մոտ 100 տարի անց` 1992թ, ազատագրեց Շուշին և ստեղծեց Լեռնայի Ղարաբաղի Հանրապետությունը»:

Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ:

9  28.05.12 - Հանրապետության օրվա տոնակատարությունը Սարդարապատում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---