ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթվա վերջում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանի գիտատեխնիկական եւ բնապահպանության ոլորտների հրատապ խնդիրներին նվիրված միջոցառում: Համաժողովին մասնակցել են ԱՄՆ Ջրային տնտեսության կառավարման ֆեդերալ միության եւ Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության Վաշինգտոնի բաժանմունքի անդամները, ինչպես նաեւ ԱՄՆ բնապահպանության գործակալության, գյուղատնտեսության նախարարության, տարբեր համալսարանների եւ գիտահետազոտական հաստատությունների աշխատակիցներ, փորձագետներ: Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որը ներկայացրել է իրավիճակը Հայաստանի գիտական ոլորտում եւ Սեւանա լճի հիմնախնդիրները, պատմել է անցյալ դարի ընթացքում լճի էկոլոգիային հասցված ծանր վնասի, լճում ջրի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների եւ բնապահպանական ոլորտում դրական միտումների մասին` կարեւորելով այս հարցում միջազգային մասնակցությունն ու համագործակցությունը: Հանդիպման վերջում Ա.Կիրակոսյանը պատասխանել է հավաքվածների հարցերին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---