ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՂՐԻՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է Ղրիմի Ինքնավար Հանրապետության հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին հուլիսի 12-ին հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը` Ղրիմի խորհրդարանի նախագահ Բորիս Դեյչի հետ հանդիպման ժամանակ: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Ղրիմի մասնակցության կարեւորությունը «Մեծ մետաքսե ճանապարհ» միջտարածաշրջանային մշակութա-տնտեսական ծրագրին` երկու հանրապետությունների միջեւ կապերի զարգացման առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «ԼիգաԲիզնեսԻնֆորմ» ուկրաինական գործակալությունը, հայ դեսպանը շնորհակալություն է հայտնել Բ.Դեյչին ավելի քան 5 հազար ղրիմյան հայերի սոցիալական եւ մշակութային հարցերի լուծմանն օժանդակելու համար: Կողմերը քննարկել են նաեւ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարովի (Սպենդիարյանի) Յալթայում գտնվող տուն-թանգարանի վերականգնման հարցը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---