«Ամերիաբանկը» ներկայացրել է նոր ավանդ` «Կատարյալ»

«Ամերիաբանկը» ներկայացրել է նոր ավանդ` «Կատարյալ»

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ շարունակում է ներկայանալ հանրությանը հետաքրքիր ու յուրօրինակ առաջարկներով` «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ններքո, իսկ մինչև աշնան վերջ բանկում սպասվում է վարկային պորտֆելի 15-20 տոկոս աճ: Այս մասին մայիսի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ամերիա» խմբի ընկերությունների զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Այսօր մենք նոր ծրագիր ենք թողարկում, որը պարունակում է ինչպես ՓՄԲ, այնպես էլ ֆիզիկական անձանց ուղղված տարրեր: Կարծում ենք, որ կարող ենք հավակնել, որ դառնանք այն ֆինանսական կառույցը, որը հաճախորդներին հնարավորություններ է տալիս անելու ավելին»,-ասել է նա:

Այս առնչությամբ նա հավելել է, որ «Ավելին իրագործելու ազատություն» ակցիայի արդյունքները կամփոփվեն աշնանը` նախքան 4-րդ եռամսյակ, ինչը նաև թույլ կտա պարզել ամռանը Հայաստանի ավանդային շուկայի ակտիվությունը:

Իր հերթին բանկի ռիթեկլի գծով բաժնի տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է նոր ավանդ` «Կատարյալ», որը ներառում է 4 հիմնական տարրեր` կատարյալ ժամկետ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1օր ավել, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12օրվա համար ևս, կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին, կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ կողմից, «Կատարյալ» ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն. Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայիպայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները: Ավանդն ընդունվում է ընթացիկ տարվա դրամնով, ԱՄՆ դոլարով և եվրոյով, ցանկության դեպքում հաճախորդին կտրվի 2 տարի ժամկետով պլաստիկ քարտ` առանց սպասարկման վճարի:

2012թ ապրիլի 30-ի դրությամբ, դեպոզիտային պորտֆելը կազմել է 45 մլրդ դրամ, ընդ որում 2012թ առաջին եռամսյակում, նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 27 տոկոս:

5  30.05.12 - Մամլո ասուլիս Ամերիաբանկում
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---