Ֆիննախարարությունը 2013-2015թթ Հայաստանի պետական պարտքի կառավարման հարցում խնդիրներ չի տեսնում

Ֆիննախարարությունը 2013-2015թթ Հայաստանի պետական պարտքի կառավարման հարցում խնդիրներ չի տեսնում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 31-ին կայացած վերջին նիստում հաստատել է 2013-2015թթ Հայաստանի պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը:

Ինչպես հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, սթրես-թեստերի հիման վրա իրականացվել է վերլուծություն, որի համաձայն, խնդիրներ չեն լինի և պետական պարտքը «կկառավարվի»` կրճատման կանոնավոր միտումների համաձայն:

2012թ Հայաստանի արտաքին պետական պարտքը հասնում է 3.9 միլիարդի, իսկ արդեն մյուս տարի կանցնի 4 միլիրադը: 2014թ Հայաստանի արտաքին պարտքը կշարունակի մեծանալ և կանցնի 4.2 միլիարդը, սակայն ՀՆԱ-ում արտաքին պարտքի բաժինը 2012թ 36.6 տոկոսից կկրճատվի` 2015թ հասնելով 34 տոկոսի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---