10  31.05.12 - ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունները

Հովիկ Աբրահամյանն ընտրվել Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում

Հովիկ Աբրահամյանն ընտրվել Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովում հենց նոր հրապարակել են խորհրդարանի խոսնակի գաղտնի քվեարկության արդյուքները: Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր, որոնցից ՀՀԿ միակ թեկնածու Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը կողմ է քվերակել 102-ը: 4 պատգամավոր դեմ է քվեարկել, ևս 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել;

Հովիկ Աբրահամյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բոլորին` ցուցաբերած վստահության համար,մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և իր կուսակից ընկերներին:

Սկսվել են փոխխոսնակի ընտրությունները, և Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ից առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները, մյուս կուսակցությունները իրենց թեկնածուներին չեն առաջադրել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---