Եգիպտոսում առևանգված ամերիկացիներն ազատ են արձակվել

Եգիպտոսում առևանգված ամերիկացիներն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Սինայի թերակղզում ազատ են արձակվել երկու ամերիկացի զբոսաշրջիկները, որոնց մի քանի օր առաջ առևանգել էին տեղացի բեդվինները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի անվտանգության ծառայության ներկայացուցիչը: Ըստ նրա, ոստիկանությունը ձերբակալել է առևանգողներին: Որոշ տվյալներով, իշխանությունները վերջերս ձերբակալել էին հարձակվողների հարազատին, ուստի հարձակվողները մտադիր էին ամերիկացիներին պատանդ պահել նրա ազատ արձակմանը հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---