ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ` ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՏՐԱՆՍԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի պատվիրակության անդամներն այսօր Մոսկվայում իրենց պաշտոնակիցների հետ հանդիպման ընթացքում կոչ են արել Ռուսաստանի Դաշնային խորհրդին օգտագործել բոլոր հնարավորությունները Տրանսկովկասյան երկաթուղու աշխատանքը վերսկսելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ կապակցությամբ հայ խորհրդարանականները ողջունել են այդ ճանապարհի Սոչիի եւ Սուխումի միջեւ հատվածում էլեկտրագնացքի շահագործումը, որը ժամանակին առաջ էր բերել պաշտոնական Թբիլիսիի կտրուկ արձագանքը: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Հովհաննես Օհանյանը բերել է փորձագետների տվյալներն այն մասին, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերսկսումը կմեծացնի Հայաստանի ՀՆԱ-ն «առնվազն 40 տոկոսով»: ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովն իր հերթին նշել է, որ «դժբախտաբար, Հայաստանը Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերն է Հյուսիսային Կովկասում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---