Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը![]() 1 հունիսի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը: ԱԱԾ մամլո կենտրոնից հայտնում են, որ վերջինս առանց համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց օրենքով սահմանված վճարումներից բացի, քաղաքացուց պահանջել և ստացել է 150 հազար դրամ գումար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |