Հայաստանը մրցանակներով է վերադարձել ԱՊՀ «Գրքարվեստ» մրցույթից

Հայաստանը մրցանակներով է վերադարձել ԱՊՀ «Գրքարվեստ» մրցույթից

PanARMENIAN.Net - Հայաստանը չորս մրցանակ է ստացել Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» իններորդ միջազգային մրցույթում:

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, Հայաստանը գրքեր և ալբոմներ էր ներկայացրել մրցույթի բոլոր յոթ անվանակարգերում:

«Մշակույթ, գիտություն, կրթություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Ֆ. Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» ալբոմը («Անտարես» Մեդիա Հոլդինգ, 2011 թ.): «Տպագրվել է ԱՊՀ-ում» անվանակարգում երկրորդ մրցանակ է շնորհվել Հ. Իգիթյանի կազմած «Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարան» ալբոմը («Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ, 2011 թ.): «Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ մրցանակի են արժանացել Ա. Սարգսյանի երկու գիրք-ալբոմները («Փրինթինֆո» ՍՊԸ, 2011 թ.): Հատուկ դիպլոմ է շնորհվել «Ուրբաթագիրք» հուշանվերային գրքին («Էդիթ Պրինտ» ՍՊԸ, 2011 թ.): Ղազախստանում մրցանակի է արժանացել հայկական մեկ ժողովածու ևս: «Մենք բարեկամ ենք» մատենաշարով Էդվարդ Միլիտոնյանի «Օդեղեն տուն» մանկական բանաստեղծությունների ժողովածուն (Ալմաթի, «Բալալար էդիբիետի» հրատարակչություն, 2012 թ.)՝ տպագրված ռուսերեն լեզվով, արժանացել է «Բարեկամություն» անվանակարգի երկրորդ մրցանակին:

Մրցույթն անցկացվել է մայիսի 24-25-ը, որին մասնակցել է ԱՊՀ 10 երկիր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---