Ռոման Բերեզովսկին վիրահատվել է և 10 օրից լիովին կապաքինվի

Ռոման Բերեզովսկին վիրահատվել է և 10 օրից լիովին կապաքինվի

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է «բաց» մարզում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Ավստրիայից վերադառնալուց հետո թիմը շարունակում է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպմանը:

Այսօրվա մարզմանը բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ ՌոմանԲերեզովսկին: Ինչպես հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, Ռոմանը ոտքի հետ կապված խնդիր ուներ, սակայն արդեն վիրահատվել է և մոտ 10 օրից լիովին կապաքինվի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---