Հունիսի 4-ին կներկայացվեն «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնի 2-րդ փուլի ավարտական բեմադրությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Համազգային պետական թատրոնում հունիսի 4-ին կներկայացվեն «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլի ավարտական բեմադրությունները:

Փառատոնին մասնակցում են ինչպես արվեստի և երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները:

Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին հանդես կգան եզրափակիչ գալա համերգով, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:

Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: Հունիսի 4-ի ծրագրում ժամը 13.00-13.30 Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կներկայացվի «Բուրատինոյի արկածները» բեմադրությունը (հեղինակ` Ա.Ռիբնիկով), ժամը 14.30-15.00 Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ «Բարև ես Երևանն եմ» երաժշտաթատերական կոմպոզիցիան, իսկ ժամը 16.00-16.30 Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ «Մայրիկը» (հեղինակ` Զ Արղամանյան):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---