Բրիտանահայ գրող Ասատուր Գյուզելյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

Բրիտանահայ գրող Ասատուր Գյուզելյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 23-ի հրամանագրով պարգևատրված բրիտանահայ գրող, լրագրող Ասատուր Գյուզելյանին հանձնեց «Մովսես Խորենացի» մեդալը` Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար:Ասատուր Կարապետի Գյուզելյանը ծնվել է 1932թ., Թուրքիայում: Նա ավարտել է Հալեպի Կիլիկյան վարժարանը, ապա դասավանդել նույն վարժարանում: 1957թ. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձության հրավերով մեկնել է Մադրաս և դասավանդել տեղի հայկական ճեմարանում: 1964թ. ընտանիքով հաստատվել է Լոնդոնում: Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, գրական պատմաբանասիրական ուսումնասիրությունների hեղինակ է:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար Ա.Գյուզելյանը հիացմունքով ասաց. «Պատմության մեջ քիչ անգամ է, որ ճիշտ անձը, ճիշտ ժամանակին, ճիշտ պաշտոնին նշանակված լինի»:

Հարկ է նշել, որ 2012թ. մարտի 27-ին Ա.Գյուզելյանը պարգևատրվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով` հայ գրականությանը, մշակույթին, նոր սերնդի հայեցի դաստիարակությանը, հայ ժողովրդին և Հայաստանին մատուցած 60-ամյա ծառայության համար, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---