ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԿԱՏԱՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՆԱՏՕ-Ի ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ժամանակն է, որ Վաշինգթոնն ու Բրյուսելը կոնկրետ ներդրում կատարեն Լեռնային Ղարաբաղի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում: Այս մասին այսօր հայտարարել է Անցումային ժողովրդավարությունների ծրագրի նախագահ, ԱՄՆ Սենատի ՆԱՏՕ-ի հարցերով կոմիտեի ղեկավար Բրյուս Ջեքսոնը` Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: Ջեքսոնի խոսքերով` իր գլխավորած առաքելության հիմնական խնդիրը` «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային հանրության ավելի ակտիվ մասնակցության ապահովումն է»: Այս կապակցությամբ նա նշել է «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» Եվրամիության ծրագրում Հարավային Կովկասի երկրների ներգրավման կարեւորությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ ժողովրդավարության հաստատման մեջ, ինչի մասին հայտարարվել է վերջերս Ստամբուլյան գագաթնաժողովում: «Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների արդյունքում ողբերգականորեն կորչում է մարդկային ներուժը, ինչը խանգարում է տնտեսության զարգացմանը, աճող սերնդի կողմից անհրաժեշտ կրթություն ստանալուն, եւ այսպիսով խոչընդոտվում է եվրոպական ընտանիքին լիարժեքորեն ինտեգրվելու գործընթացը», - ասել է Բ.Ջեքսոնը: «Մենք մտադիր ենք ԱՄՆ եվ Եվրոպայի ղեկավարությանը ներկայացնել ղարաբաղյան խնդրի ողջ կարեւորությունը, որն անպայման լուծման կարիք ունի», - ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---