Ներսես Երիցյան. Ինտերնետ-էքվայրինգը խթան կհանդիսանա Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար

Ներսես Երիցյան. Ինտերնետ-էքվայրինգը խթան կհանդիսանա Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է երկրի բանկային շուկայում ինտերնետ-էքվայարինգի նոր ծառայության ներդրումը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: «Ինտերնետ-էքվայրինգը Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման խթան է հանդիսացել` քաղաքացիների համար անհարժեշտ ապրանքների ձեռքբերման սպեկտրի ընդլայնման պայմաններ ստեղծելով, իսկ բիզնեսի համար` արտադրանքի իրացման համապատասխան ծախսերը կրճատելու»,-ասել է նա հունիսի 5-ին Երևանում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առաջին բանկն է Հայաստանում, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետի համաշխարհային ցանցում միջազգային վճարման քարտերի էքվայրինգ իրականցնելու նպատակով:

Ըստ նրա, ընդառաջ գնալով բիզնեսի պահանջներին` Հայաստանում այդ ծառայության ներդրման ուղղությամբ աշխատում է մի քանի բանկ, իսկ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առաջինն էր, որին հաջողվեց հաղթահարել բոլոր գործընթացները և այն ներկայացնել հանրությանը:

Այս առնչությամբ Ներսես Երիցյանը ներկայացրել է փորձագիտական գնահատականը, որի համաձայն էլեկտրոնային առևտուրը 2011թ արդյունքներով ամբողջ աշխարհում կազմել է 782 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2020թ-ին այդ թիվը կավելանա 10 անգամ: Ըստ ԿԲ նախագահի տեղակալ, դրան կնպաստի նաև Ինտերնետ օգտագործողների քանակի ավելացումը` նրանց թիվն աշխարհում ներկայումս մոտ 2.1 մլրդ է, իսկ Հայաստանում 2011-ի արդյունքների համաձայն հաշվառվում է ավելի քան 400 հազար ինտերնետ օգտագործող: Ինչ վերաբերում է վճարային քարտերից օգտվողներին, ապա 2012թ մայիսի 1-ի դրությամբ նրանց քանակը 1 մլն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---