Մայր Աթոռում քննարկում են, թե ինչպես կիրառել «Էլեկտրոնային միջոցները հոգևորական քարոզչության մեջ![]() 6 հունիսի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն է սկսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հինգերորդ համագումարը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, համագումարին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող 81 միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից ներկայացուցիչներ։ Եռօրյա համագումարի թեման է «Էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգևորական քարոզչության առաքելության մեջ», որի շուրջ բանախոսություն են ներկայացրել Հայ Եկեղեցու ԱՄՆ Արևելյան հայոց թեմի աշխատակից Արթուր Պետրոսյանը: Բանախոսությունից հետո տեղի է ունեցել խմբային քննարկումներ, որոնք առնչվում էին հոգևոր հովվի և համայնքի անդամների միջև հաղորդակցության զորացման նպատակով համացանցի առավել լայն կիրառությանը, հոգևոր-քարոզչական բնույթի նյութերի համացանցային գրավիչ մատուցմանը, նաև համացանցային վտանգների նվազեցմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |