Լոռու մարզում բացվել է ՄԻՊ գրասենյակ![]() 6 հունիսի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի մասնակցությամբ տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը: «Դրական եմ գնահատում մարզային գրասենյակների ստեղծումը: Ուրախ եմ, որ Եվրոպականմիության ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր Հայաստանում գործում են Մարդու իրավունքների պաշտպանի մարզային վեցգրասենյակները: Այնուամենայնիվ, մեծ հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մարզային գրասենյակներին ֆինանսապես կօժանդակի նաև մեր պետությունը»,- ասել է ՊաշտպանԿարեն Անդրեասյանն իր ելույթում: Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Հրիսթեան, իր հերթին, նշել է. «Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրությունների ընթացքում երաշխավորելուն զուգահեռ` մարզային վեց գրասենյակները հանդես են գալու, որպես Մարդու իրավունքների պաշտպանի կենրոնական գրասենյակի` մարդու իրավունքների «ներկայացուցչական գրասենյակներ»»: «Մարզային գրասենյակների հիմնադրմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակնառավել հասանելի կդառնա մարզերի բնակիչների համար և կաջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչը շատ կարևոր է հատկապես ընտրությունների շրջանում»,- ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը: Տարածքային գրասենյակներ արդեն իսկ գործում են հանրապետության հինգ այլ մարզկենտրոններում. Գավառ, Իջևան, Գյումրի, Եղեգնաձոր, Կապան: Յուրաքանչյուր գրասենյակ ունի երեք աշխատակից, որոնցից երկուսն իրավաբաններ են, իսկ երրորդը՝ համակարգում է գրասենյակի աշխատանքը: Մարզային գրասենյակների երկամսյա գործունեությունը հեռավոր մարզերի բնակիչներին հնարավորություն է տվել առանց մայրաքաղաք ժամանելու իրենց իրավունքների խախտման դեպքերի մասին հայտնել Պաշտպանի աշխատակազմին, մասնավորապես ընտրությունների շրջանում: Գրասենյակները նաև համագործակցում են տեղական իրավապաշտպան կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ` մոտ ապագայում մարդու իրավունքների ոլորտին առնչվող թեմաների շուրջ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |