Մաշտոցի պուրակի ակտիվիստները սահմանադրության միամսյակ են հայտարարում![]() 6 հունիսի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակի ակտիվիստները, քաղաքացիական պայքարում իրենց հիմնական զենքը համարելով ՀՀ Սահմանադրությունը, Սահմանադրության տոնի կապակցությամբ հունիսի 5-ից հուլիսի 5-ը հայտարարում են Սահմանադրության Միամսյակ: «Մաշտոցի պուրակում և այլ վայրերում կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ` ելույթներ քաղաքացիական ամբիոնից, դասախոսություններ, քննարկումներ ֆեյսբուքում, լուսանկարների և ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային և քաղաքացիական ակցիաներ, համերգներ»,–նշված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ։ Ամեն ուրբաթ երեկոյան քաղաքացիական ամբիոնից կհնչեն ելույթներ սահմանադրական կարգի և դրա հաստատման թեմաներով: Շաբաթ և կիրակի երեկոները կլինեն լեցուն մշակութային միջոցառումներով և զանազան ակցիաներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |