Քննարկվել է ՀՀ ոստիկանության և ԱՊՀ հանցավորության դեմ կոորդինացիոն Բյուրոյի միջև համագործակցությունը

Քննարկվել է ՀՀ ոստիկանության և ԱՊՀ հանցավորության դեմ կոորդինացիոն Բյուրոյի միջև համագործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի պատվիրակությանը՝ տնօրեն, ոստիկանության գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նիկոլայ Օվչիննիկովը ոստիկանության պետին, որպես ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահողի` զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում Բյուրոյի կողմից կատարված աշխատանքների մասին:

Ներկայացվել են նաև 2012թ. աշնանը կայանալիք ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ոստիկանության և Բյուրոյի միջև համագործակցության ու զարգացման հետագա ուղիները:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովը պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով, իսկ պատվիրակության անդամ Սերգեյ Գաֆարովը՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---