«168 Ժամ» . Ո՞վ է լինելու ՀՀԿ խմբակցության քարտուղար

«168 Ժամ» . Ո՞վ է լինելու ՀՀԿ խմբակցության քարտուղար

PanARMENIAN.Net - «168 Ժամ» թերթը գրում է, որ ԱԺ մյուս 5 խմբակցություններն արդեն հայտարարել են, թե ովքեր են լինելու խմբակցության քարտուղարները, բացի ՀՀԿ և նշում.

«Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե մինչև հունիսի 20–ը խմբակցության նիստ կգումարեն, որի ժամանակ, այլ հարցերի հետ միասին, կքննարկեն նաև ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարցը։ Իսկ արդյո՞ք պատճառն այն է, որ ՀՀԿ–ում ցանկանում են խմբակցության ղեկավար նշանակել իրենց համամասնական ցուցակի 110–րդ հորիզոնականում գտնվող Հովհաննես Սահակյանին, ով դեռ պատգամավոր չէ։ Եվ սպասում են, որ Կառավարության կազմը հաստատելուց հետո պատգամավորներից մի քանիսը գործադիր մարմնում պաշտոն կստանա, որի արդյունքում մանդատ կազատվի, և Հ. Սահակյանը պատգամավոր կդառնա։ «Դրա հետ չի կապված, բայց նաև նրա թեկնածությունն է քննարկվում»,–թերթի թղթակցին ասել է Գ.Սահակյանը

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---