Արարատի և Արթիկի բաժանորդային գծերը թվայնացվում են

Արարատի և Արթիկի  բաժանորդային գծերը թվայնացվում են

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Արարատ և Արթիկ քաղաքներում, ինչպես նաև Արթիկի շրջանի Հառիճ, Անուշավան, Գետափ, Սարալանջ և Նահապետավան գյուղերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Ընկերության լրատվական բաժնի հաղորդմամբ, Արարատ քաղաքի թվայնացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, իսկ Արթիկ քաղաքի և մոտակա գյուղերինը` օգոստոսի սկզբին, ինչը թույլ կտա վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներին ապահովել թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

2012 թվականի մայիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---