«Ամերիա» ՓԲԸ-ն առաջ է մղում Հայաստանի բրենդը համաշխարհային իրավաբանության ոլորտում

«Ամերիա» ՓԲԸ-ն առաջ է մղում Հայաստանի բրենդը համաշխարհային իրավաբանության ոլորտում

PanARMENIAN.Net - «Ամերիա» ՓԲԸ-ն, որպես խորհրդատվական իրավաբանական ընկերություն այն բանի վառ վկայությունն է, որ Հայաստանը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին իրավաբանական ծառայությունների պրոֆեսիոնալ տրամադրման ոլորտում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների 7-րդ միջազգային իրավաբանական համաժողովի համանախագահ. «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության գործընկերների կոմիտեի նախագահ Դմիտրի Աֆանասևը:

Նա բարձր է գնահատել «Ամերիա» ՓԲԸ-ի ավանդը Հայաստանում իրավաբանական բիզնեսի զարգացման գործում, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և միևնույն ժամանակ զգում է հայկական յուրահատկությունն ու ազգային առանձնահատկությունները, իրավիճակը շուկայում:

Երևանում առաջին անգամ անցնում է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային համաժողովը, այն թվով 7-րդն է: Համաժողովին մասնակցում են 135 ներկայացուցիչներ 25 երկրներից: Երևանի ընտրությունը պատահական չէր, քանի որ համաժողովի համանախագահների հետ որոշում է կայացվել հանդիպումները հաջորդաբար ԱՊՀ երկրներից մեկում անցկացնելու մասին:

Իր հերթին համաժողովի համակազմակերպիչ և ընդունող կողմ «Ամերիա» ՓԲԸ իրավական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը հավելեց, որ համաժողովը հնարավորություն է տալիս օտարերկրյա ընկերություններին ծանոթանալ Հայաստանի իրավաբանական ոլորտի շուկային, ծանոթանալ իրավական պրակտիկային մեր երկրում հետագա աշխատանքի համար: «Համաժողովը կարևոր է որպես կապող ցանց, որը վերականգնում է կապերը նախկին խորհրդային երկրների իրավաբանների միջև և ներդրումների իրավական պաշտպանություն է ստեղծում»,-ասել է նա: Նա ասել է, որ կազմակերպիչների համար կարևոր է ներկայացնել Հայաստանը որպես մի երկիր, որտեղ կարելի է ներդրումներ անել, հետաքրքիր նախագծեր մշակել նաև զբոսաշրջության ոլորտում:

Համաժողովի կազմակերպիչները հյուրերի համար բազմաբնույթ մշակութային ծրագիր են պատրաստել՝ սկսած այցելություններից Սևան, Տաթև ու Ղարաբաղ, մինչև ծանոթություն ավանդական ազգային խոհանոցի ու պարերի հետ: Բացի այդ, ձևավորված ավանդույթի համաձայն համաժողովն ընդունող երկրի ֆուտբոլային թիմը կմրցի գործընկերների հավաքականի հետ հունիսի 8-ին ժամը 16:10-ին:

9  07.06.12 - 7-րդ ԱՊՀ իրավաբանական ֆորումը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---