«Ազատ Վրաստան» կուսակցություն. Քլինթոնի այցը հաստատեց, որ Վրաստանն անկախ պետություն չէ

«Ազատ Վրաստան» կուսակցություն. Քլինթոնի այցը հաստատեց, որ Վրաստանն անկախ պետություն չէ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Վրաստան հաստատեց, որ Վրաստանն իրավամբ անկախ պետություն չէ և ղեկավարվում է Վաշինգտոնից: Այս մասին հայտարարել են «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդներ Կախա Կուկավան և Ալեքսանդր Շալամբերիձեն:

ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը ընդդիմադիրները գնահատել են որպես Վրաստանը ԱՄՆ-ի ռազմավարական ֆորպոստի, ամերիկյան ռազմական բեռների տրանզիտային տարածքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մշտական ապակայունացման աղբյուրի վերածելու փորձ:

Նրանք ուշադրության արժանի չեն համարում Քլինթոնի այն հայտարարությունը, որը վերաբերում է ՆԱՏՕ-ի և Վրաստանի հեռանկարներին, իսկ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու նրա կոչը գնահատում են որպես ևս մեկ պրոպագանդիստական հայտարարություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---