Առևտրի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել կոնգրեսմեններին չեղյալ համարել Ջեքսոն-Վեիկի ուղղումը և այն չկապել «Մագնիտսկու ցուցակի» հետ

Առևտրի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել կոնգրեսմեններին չեղյալ համարել Ջեքսոն-Վեիկի ուղղումը և այն չկապել «Մագնիտսկու ցուցակի» հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոն Կիրկը դիմել է կոնգրեսմեններին` կոչ անելով կոնգրեսմեններին չեղյալ համարել Ջեքսոն-Վեիկի ուղղումը և այն չկապել «Մագնիտսկու ցուցակի» հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր առաջնային խնդիրն է, որ կոնգրեսը չեղյալ համարի Ջեքսոն Վեիկի ուղղումը առանձին օրինագծով, որը վերաբերելու է միայն մեր մրցունակության պահպանման հարցերին: Իսկ մենք, մեր հերթին կշարունակենք մեր աշխատանքը կոնգրեսի հետ` Ռուսաստանում մարդու իրավունքներին առնչվող հարցերի ուղղությմաբ»,-հայտարարել է Կիրկը` ելույթ ունենալով Մոսկվայում Ամերիկյան առևտրային պալատում:

Առևտրի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ եթե կոնգրեսը մոտ ապագայում չվերականգնի Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները, ապա ամերիկյան բիզնեսը նոր շուկայում դիրքերը կզիջի Եվրոպայի իր մրցակիցներին:

«Երբ Ռուսաստանը մտնի ԱՀԿ, մենք պետք է համոզված լինենք, որ ամերիկյան բիզնեսը կկարողանա օգտագործել բոլոր առավելությունները, ուստի մենք պետք է չեղյալ համարենք Ջեքսոն-Վեիկի ուղղումը»,-ասել է Կիրկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---