Գարնանային զորակոչը երկարաձգվել է![]() 8 հունիսի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով այս տարի գարնանային զորակոչը երկարաձգվել է մայիսի 22–ից մինչև հունիսի 30–ը։ Հունիսի 8–ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը։ «Սա կապված է 12–րդ դասարանցիների բանակ գնալու հետ։ Ժամկետները երկարաձգվել են, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հանձնելու ավարտական և ընդունելության քննությունները»,–ասաց նա։ Փոխվել է նաև բնակավայրին մոտ ծառայելու հեռավորությունը։ Եթե նախկինում այդ շառավիղը նվազագույնը 100 կմ էր, այժմ այն դարձել է 150 կմ, ինչը, ըստ Գեղամ Հարությունյանի, կապված է զինծառայողների ռացիոնալ տեղաբաշխման հետ։ Վերջին փոփոխությունը վերաբերում է զինծառայության տարկետման արտոնություններից օգտվելուն։ Այժմ արտոնություններից չեն կարող օգտվել միակողմանի ծնողազուրկ զինակոչիկները, ովքեր ունեն չափահաս քույր կամ եղբայր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |