Հիմնավորապես կվերանորոգվեն մայրաքաղաքի 26 փողոցներ![]() 8 հունիսի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում շուրջ երկու միլիոն քառակուսի մետր կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների կիրականացվի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կապիտալ հիմանորոգում կիրականացվի 26 փողոցներում, այդ թվում մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրևատարերի ու դիտահորերի նորոգում ու նորերի կառուցում, ինչպես նաև երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում: Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում ծանոթացել է պաշտպանության նախարարության շենքին հարակից Բագրևանդի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այստեղ ճանապարհը կրկնակի լայնացվում է՝ դառնալով 14 մ լայնությամբ, յուրաքանչյուր կողմից ունենալով երկուական երթևեկելի շերտ: Ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով որակի պահպանմանը: Պատասխանատուները զեկուցել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն և աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում: Հիմնանորոգվող մյուս ճանապարհը երթևեկությամբ ծանրաբեռնված Մյասնիկյան պողոտան է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այստեղ շինարարներն աշխատում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ, որպեսզի օր առաջ ավարտեն գործն ու ճանապարհը լիարժեք երթևեկելի դառնա: Ծրագրի համաձայն այս ճանապարհահատվածում կասֆալտապատվի 120000 քմ մակերես: Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցում ընթացող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, երթևեկելի գոտու ասֆալտապատմանը զուգահեռ, ամբողջությամբ վերանորոգվում են նաև մայթերը, փոխվում եզրաքարերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայթերի բարեկարգման աշխատանքների որակին: Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է նաև Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որտեղ երթևեկելի գոտու հարթեցման աշխատանքներն ավարտվել և շրջայցի պահին ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում: Քաղաղաքապետը տեղում հետևել է նաև Սեբաստիա-Իսակով ուղեանցում ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: 2012-ի համակողմանի տարեկան ծրագիրը ներառում է նաև 25 գրունտային ճանապարհներ, այսինքն փողոցներ, որոնք առաջին անգամ են ասֆալտապատվելու: Գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, համալիր ծրագրի համաձայն իրականացվում է նաև ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, ինչպես նաև 80 փողոցների մայթերի բարեկարգում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |