Armenian Street Dance Contest 2012–ի եզրափակիչը երկու օրից է

Armenian Street Dance Contest 2012–ի եզրափակիչը երկու օրից է

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Երևանում` «Խուլ-համրերի մշակույթի պալատում», կանցկացվի Armenian Street Dance Contest 2012 փառատոնի եզրափակիչ փուլը։ Միջոցառմանը աջակցում է նաև «ԱրմենՏել» ընկերությունը։

Եզրափակչում կպայքարեն 10 թիմ և ավելի քան 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Մասնակիցները հանդես կգան ինչպես թիմային պարային համարներով, այնպես էլ անհատական ծրագրով: Մրցումները կանցկացվեն պարային երեք ուղղություններով` փոփինգ(poping), բրեյք(break) և հիփ-հոփ (hip-hop): Փառատոնի հյուրերին և հանդիսատեսին կներկայացվի Street Dance պարերի պատմությունը` կենդանի կատարմամբ:

Փառատոնի շոու-ծրագիրը ներառում է Street Dance ոճի ելույթներ, ինչպես նաև պարային Street տարրեր: Առանձին ծրագրով հանդես կգա Axe Capoeira հայկական դպրոցը, կանցկացվեն Rap Battle и Beat Box Battle ոճի մրցումներ: Փառատոնի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր և մրցանակներ, իսկ լավագույն երկու թիմերի մասնակցությամբ կնկարահանվի տեսահոլովակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---