ՄԱԿ դիտորդները հասել են սիրիական Ալ Քուբեյր, որտեղ կոտորած է տեղի ունեցել

ՄԱԿ դիտորդները հասել են սիրիական Ալ Քուբեյր, որտեղ կոտորած է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - ՄԱԿ դիտորդները ուրբաթ օրը հասել են Սիրիայի Ալ Քուբեյր բնակավայր, որտեղ կոտորած է տեղի ունեցել, ըստ ակտիվիստների տեղեկությունների, առնվազն 78 մարդ է սպանվել է, հայտնում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ ՄԱԿ ներկայացուցիչներին մի քանի անգամ կանգնեցրել են սիրիական բանակի անցակետերում, իսկ երբեմն ետ են դարձրել՝ պատճառաբանելով թե նրանց կարող է վտանգ սպառնալ:

Ալ Քուբեյրի սպանդը արդեն երկրորդն է Խուլայի իրադարձություններից հետո, երբ զինյալների ձեռքից խաղաղ բնակիչներ են մահանում, այդ թվում կանայք ու երեխաներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---