Հունիսի 12–ին ազգային կերակրատեսակների ցուցահանդես–համտես կկազմակերպվի

Հունիսի 12–ին ազգային կերակրատեսակների ցուցահանդես–համտես կկազմակերպվի

PanARMENIAN.Net - Հունիսի 12–ին Էրեբունի թանգարանի հարևանությամբ կկազմակերպվի «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցահադես–համտես փառատոնը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր հայտարարեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Միջոցառման նպատակը մեր ազգային խոհանոցի ցուցադրումն ու տեղեկատվություն հաղորդելն է հանրության լայն շերտերին։ Ներկայացվելու են եկեղեցական 13 տոններ։ Կցուցադրվի, թե այդ տոների ժամանակ ի՞նչ կերակրատեսակներ են դրվել սեղանին, ի՞նչ ձևավորմաբ և այդ կերակրատեսակներն ի՞նչ նշանակություն են ունեցել»,–ասաց Մամուլյանը` նշելով, որ ներկայացված են լինելու 20 տաղավարներ։

Փառատոնին իրենց ազգային կերակրատեսակներով, երգ ու պարով կներկայանան նաև Հայաստանում ապրող հույներն ու ուկրաինացիները։

Տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդեսին կլինի նաև ազգային երգ–երաժշտություն և պար, ազգային խոհանոցի ծեսերի հետ կապված թատերական ներկայացումներ և այլն։

Միջոցառմանը մասնակցելու են նաև մի քանի ուսումնարանների ուսանողներ։

Փառատոնն արդեն չորրորդ տարին է անցկացվում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---