Հոլոքոսթի հուշահամալիրը վանդալները պատել են Հիտլերին ուղղված շնորհակալական գրություններով

Հոլոքոսթի հուշահամալիրը վանդալները պատել են Հիտլերին ուղղված շնորհակալական գրություններով

PanARMENIAN.Net - Հունիսի լույս 11-ի գիշերը վանդալները պղծել են Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված Երուսաղեմի «Յադ վաշեմ» հուշահամալիրը, գրում է «Հաարեց» թերթը: Անհայտները շենքի պատերին առնվազն 10 գրություն են թողել, որտեղ գովաբանվում են նացիստները: Մի քանիսում ասվում է. «Հիտլեր, շնորհակալություն քեզ Հոլոքոսթի համար», «Եթե Հիտլերը գոյություն չունենար, սիոնիստները նրան կհորինեին» և «Սիոնիստներ, դուք պատերազմ հայտարարեցիք Հիտլերին հանուն հրեա ժողովրդի, և դա Հոլոքոսթի պատճառ դարձավ»:

Հուշահամալիրի ներկայացուցիչ Ավներ Շալեվը հայտարարել է, որ շոկի մեջ է և վախեցած «Իսրայելի ու սիոնիզմի հանդեպ նման ատելության դրսևորումից»: Ըստ նրա, կատարվածն անցնում է բոլոր սահմանները:

Ինչպես հայտնում է «Հաարեցը», այդ նույն գիշեր Երուսաղեմում վնասվել ու ներկով էին պատվել իսրայելցի արաբներին պատկանող մի քանի մեքենաներ:

Նման հարձակումները նորություն չեն ինչպես արաբների, այնպես էլ հրեաների համար, հարձակման օբյեկտ են դարձել ինչպես սինագոգերը, այնպես էլ մզկիթները: Սակայն Հոլոքոսթի թանգարանի հանդեպ դա առաջաին անգամ է կատարվում, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---