Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանը պարգևատրելու է առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդներին

Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանը պարգևատրելու է առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդներին

PanARMENIAN.Net - Վաղը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ առևտրի ֆինանսավորման ծառայությունների երրորդ` 2011 թվականի լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը hավաստագրեր և կորպորատիվ խորհրդանշական հուշանվերներ կհանձնի հինգ հաճախորդների: Մրցանակները հանձնվելու են հետևյալ անվանակարգերում` Լավագույն Հաճախորդ ` Միջազգային առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորարարական առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորեկ հաճախորդ առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ ` Գլխավոր գործադիր տնօրենի մրցանակ ; Լավագույն Հաճախորդ` Գլխավոր մրցանակ:

Բանկը հետևողական է հաճախորդներին առևտրի գլոբալ հնարավորություններին ծանոթացնելու և Առևտրի ֆինանսավորման նորարարական ֆինանսական լուծումները հայաստանյան ընկերություններին ներկայացնելու հարցում: Հինգ մայրցամաքներում Էյչ-Էս-Բի-Սի ընդարձակ ցանցը և աշխարհի 80 երկրներում բանկի երկարամյա գործունեության հարուստ տեղական փորձը հնարավորություն են ընձեռում ոչ միայն հնարավորինս բացառել միջազգային առևտրին բնորոշ ռիսկերը, այլև ներկրողների և արտահանողների համար հասնել լավագույն ֆինանսական լուծումների:

2011 թվականին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 43 տոկոսով` կազմելով 18.5 միլիարդ ՀՀ դրամ: Մասնավորապես, թողարկված փաստաթղթային ակրեդիտիվների ծավալը կազմել է 5 միլիարդ ՀՀ դրամ` աճելով 61 տոկոսով, բանկային երաշխիքները` 6.1 միլիարդ ՀՀ դրամ (աճը` 24 տոկոս), իսկ տրամադրված ներմուծման վարկերի ծավալը կազմել է 2.3 միլիարդ ՀՀ դրամ` 2010 թվականի համեմատ աճելով 28 տոկոսով:

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհում»: «Առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաև «Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---