ԴիջիԹեք Բիզնես ֆորումին կներկայացվեն էլեկտրոնային կառավարման ծառայություններ

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին կներկայացվեն էլեկտրոնային կառավարման ծառայություններ

PanARMENIAN.Net - 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումին պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունների մասին կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, Էլեկտրոնային ռեգիստրը (e-registor.am համակարգ), Պաշտոնական Տեղեկագիրը: Այս մասին հայտնում են ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության) լրատվական ծառայությունից:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի հարկ վճարողների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, մաքսային վճարների էլեկտրոնային համակարգը և ապրանքների էլեկտրոնային բաց թողնման ենթահամակարգը: Միևնույն ժամանակ ներկայացվելու են ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների վերջերս թողարկված պաշտոնական ինտերնետային կայքերը:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) կներկայացնի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը խթանող, նորարարությունների մուտքը դեպի տնտեսության այլ ճյուղեր ապահովող պետական ծրագրերը: Ֆորումը տեղի կունենա հունիսի 15-16-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---