Տոկիոն գլխավորում է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցուցակը

Տոկիոն գլխավորում է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցուցակը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան կրկին արտասահմանցիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքների հնգյակում է, ըստ Mercer Human Resource Consulting ընկերության: Այս մասին հունիսի 12-ին հաղորդում է Agence France-Presse-ը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Մոսկվան 4-րդ հորիզոնականում է:

Այս անգամ ցուցակը գլխավորում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: Երկրորդ հորիզոնականում է Անգոլայի մայրաքաղաք Լուանդան, 3-րդում ևս մեկ ճապոնական քաղաք է` Օսական: Աշխարհի ամենաթանկ քաղաքների հնգյակը եզրափակում է Ժնևը:

Եվրոպական մի շարք երկրներում ապրելն ավելի էժան է եվրագոտու տնտեսական ճգնաժամի պատճառով, նշում է Agence France-Presse-ը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը գտնվում է 37 հորիզոնականում, Իտալիայի մայրաքաղաք Հռոմը 42-րդ հորիզոնականում է, Լոնդոնը` 25-րդում: Միաժամանակ ավստրալական Ադելաիդան զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ամենաէժան քաղաքը Պակիստանի Կարաչի քաղաքն է, որտեղ ծախսերը 3 անգամ էժան են Տոկիոյից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---