«Ժողովուրդ». Հունիսի 14–ին սպասվում է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը. նախարարների պորտֆելների շուրջ դեռ վերջնական որոշում չկա

«Ժողովուրդ». Հունիսի 14–ին սպասվում է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը. նախարարների պորտֆելների շուրջ դեռ վերջնական որոշում չկա

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց աղբյուրների պնդմամբ, կառավարությունը պատրաստվում է իր ծրագիրն ԱԺ ներկայացնել հունիսի 20–ից հետո, հավանաբար հունիսի 21–ին։

«Մինչ այդ ՀՀԿ ԳՄ նիստում վերջնականապես հաստատվելու է կառավարության կազմը։ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը սպասվում է հունիսի 14–ին։ Մեր աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ դեռևս վերջնական որոշում չկա նախարարների պորտֆելների շուրջ։ Մի կողմից դեռ չեն ավարտվել ՕԵԿ–ի բանակցությունները. վերջնական պայմանավորվածություն չկա, թե որն է լինելու այս կուսակցությանը տրվելիք երրորդ նախարարությունը։ Մյուս կողմից ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չունի, թե ովքեր են լինելու ԲՀԿ–ի` կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀԿ–ին բաժին հասած նախարարությունների ղեկավարները։ Ենթադրվում է, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա երկու օրերի ընթացքում, հունիսի 14–ին էլ այն պարզապես կվավերացվի։ Իսկ երեկ արդեն հանրահավաքի անցկացման մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ–ը նախատեսում է հանրահավաքային շարքը սկսել հունիսի 26–ից»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---