Վարդան Ասցատրյան. Հայաստանում ազգային փոքրամասնությունների պահպանության ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվում

Վարդան Ասցատրյան. Հայաստանում ազգային փոքրամասնությունների պահպանության ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվում

PanARMENIAN.Net - Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման երրորդ շրջանի ստուգողական սեմինարը, որտեղ զեկույցով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը:

Վարդան Ասցատրյանը նշեց, որ կոնվենցիայի հիմնական իմաստը ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը նպաստելն է։

Սեմինարը նպատակ ունի նաև քննարկումների միջոցով ազգային փոքրամասնությունների խնդիրները վեր հանել և դրանց լուծման ուղիներ գտնել։

Հայաստանում 2000 թվականից իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակներում պետական բյուջեի ֆինանսավորմամբ տպագրվել են դասագրքեր, թերթեր, տարին 2 անգամ անցկացվում է ազգային փոքրամասնությունների փառատոն և այլն։

2011 թվականի տվյալներով Հայաստանում ազգային փոքրամասնությունները կազմում են բնակչության 2.5 տոկոսը։

Ամենամեծ համայնքը եզդիներին է` շուրջ 40 հազար, ամենափոքր ազգային փոքրամասնություններն են հրեաները, գերմանացիները, լեհերն ու բելառուսները, որոնց քանակը չի անցնում 1000–ից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---