«ՅՈՒՆԵՍԿՕ 2012 միջազգային մոդել» միջոցառումը հայտարարում է մասնակցույթան հայտերի մասին![]() 12 հունիսի 2012 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում 2012 թվականի հոկտեմբերի 3-6-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվելու է «ՅՈՒՆԵՍԿՕ 2012 միջազգային մոդել» միջոցառումը: Այն նախատեսված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 195 անդամ երկրների համար, որոնց կազմում ընդգրկված է նաև Հայաստանը: Միջոցառման նպատակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի մոդելավորումն է երեք հանձնախմբերում` գիտություն, սոցիալական գիտություն և կրթություն, մշակույթ: Միջոցառմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ներկայանալ 4 կամ 7 հոգանոց պատվիրակությամբ, որի կազմում կարող են ընդգրկվել հանրակրթական դպրոցում կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող 14-19 տարեկան անձինք, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին: Մասնակցության հետ կապված ծախսերը (այդ թվում նաև ճանապարհածախսը) հոգում է հրավիրվող կողմը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկիրը ներկայացնող պատվիրակությունը, իսկ կազմակերպիչները հոգում են միայն կեցության հետ կապված որոշ ծախսեր: Միաժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված յուրաքանչյուր մասնակից պետք է մուծի նաև մասնակցության վճար, որը կազմում է 40 ԱՄՆ դոլար: Պատվիրակության անդամները պետք է ունենան նման միջոցառումների մասնակցության նախկին փորձառություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |