Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Դիանա Տեր-Կարապետյանի «Յաները արգենտինյան արվեստում» գրքի շնորհանդեսը

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Դիանա Տեր-Կարապետյանի «Յաները արգենտինյան արվեստում» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Բուենոս Այրեսի կառավարության մշակույթի նախարարության ոսկեզօծ դահլիճում կայացավ Դիանա Տեր-Կարապետյանի «Յաները արգենտինյան արվեստում» («Los ian en el arte argentine contemporaneo») գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Բուենոս Այրեսի կառավարության մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին և Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, ինչպես նաեւ արգենտինյան իշխանությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ կառույցների ղեկավարներ և հոգևոր առաջնորդներ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Էրնան Լոմբարդին իր ելույթում կարևորեց նման գրքի հրատարակումը, ինչպես նաև ներկաների հետ կիսեց վերջերս Հայաստան կատարած այցի տպավորությունները:

Դիանա Տեր-Կարապետյանը, ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունը և գաղափարը, նշեց, որ այն կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Բուենոս Այրես կատարած այցի ընթացքում:

Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը մեծապես կարևորեց նման նախաձեռնությունները: Նա, մասնավորապես, նշեց այն բարենպաստ պայմանները, որ թույլ են տվել մեր հայրենակիցներին լիովին ինտեգրվել արգենտինյան հասարակության մեջ և ինքնադրսևորվել նաև արվեստի բնագավառում:

Շնորհանդեսի գեղարվեստական հատվածում ելույթ ունեցան արգենտինահայ երգիչներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---