Արցախյան հերոս. Հայաստանի Հանրապետությունն էլ, Արցախն էլ պատրաստ են պատերազմի12 հունիսի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ըստ արցախյան ազատամարտի հերոս, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Պավել Մանուկյանի` Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն անխուսափելի է. «Պետք է կամ ստիպեն մեզ զիջումների գնալ, ինչը չի լինի, կամ էլ պետք է բախում լինի»։ Այս մասին այսօր ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը: «Ինչ վերաբերում է վերջին օրերի սահմանային միջադեպերին, դրանք ուղղակի ուշադրություն շեղելու համար արված քայլեր են»,- Մանուկյանը ուշադրությունը հրավիրում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի Հայաստան այցի վրա: Ըստ նրա` այն, որ հենց այդ օրը դիվերսիա եղավ և սահմանին հայ զինծառայողներ սպանվեցին, մտածելու տեղիք է տալիս: Արցախյան ազատամարտի հերոսը կարծում է, որ Հայաստանի պատասխանը Ադրբեջանի դիվերսիաներին համարժեք չէ։ Նա դա պայմանավորում է այլ խնդիրների առկայությամբ։ Ըստ Մանուկյանի` Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Արցախը պատրաստ են պատերազմի. «Եթե Ադրբեջանը հարձակվի, ապա կսկսի Արցախի հարավային շրջանների` Ֆիզուլու ուղղությամբ»,- ասաց Պավել Մանուկյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |