Ջուլիան Ասանժը վերաբողոքարկել է իրեն հանձնելու մասին որոշումը

Ջուլիան Ասանժը վերաբողոքարկել է իրեն հանձնելու մասին որոշումը

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները վերաբողոքարկել են նրան հանձնելու մասին որոշումը:

Համապատասխան փաստաթղթերը նրանք Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան են ներկայացրել այսօր` բողոքարկման համար իրենց տրված երկուշաբաթանոց ժամկետի ավարտից մեկ օր առաջ:

Գերագույն դատարանը դեռևս չի նշում վերաբողոքարկման վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետները:

Ասանժին Մեծ Բրիտանիայից Շվեդիային հանձնելու մասին որոշումն ընդունվել է 2011թ. փետրվարին, իսկ 2012թ. մայիսի 30-ին Գերագույն դատարանը մերժել է WikiLeaks-ի հիմնադրի փաստաբանների բողոքարկումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---