ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռազմական միջամտությունը Սիրիայի իրավիճակին անվանել է ճգնաժամը լուծելու «վատ միջոց»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռազմական միջամտությունը Սիրիայի իրավիճակին անվանել է ճգնաժամը լուծելու «վատ միջոց»

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չորեքշաբթի հայտարարել է, որ սիրիական իրավիճակին ռազմական միջամտությունը ճգնաժամը լուծելու «վատ միջոց» է:

«Ներկայումս ոչ մի մտադրություն չկա` Սիրիայում ՆԱՏՕ-ի օպերացիա իրականցնելու համար»,-հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը, նշելով, որ Դամասկոսի վրա ճնշում գործադրելու միջոցների հարցում ՄԱԿ-ի համաձայնության բացակայությունը «լուրջ սխալ է»,-հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Լոնդոնը չի դիտարկում Սիրիայում «լիբիական սցենարի» հնարավոր կրկնությունը, այսինքն` արտաքին զինված միջամտությունը; Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը մտադիր է գտնել սիրիական հարցի խաղաղ լուծում:

Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում զոհերի թիվը գերազանցում է 12 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---