Սուրեն Զոլյանը դեռ սպասում է վարչապետի պատասխանին

Սուրեն Զոլյանը դեռ սպասում է վարչապետի պատասխանին

PanARMENIAN.Net - ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով պաշտոնից ազատվելուց հետո` ապրիլի վերջին, նամակ էր գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին բուհում կատարվող անօրինականությունների վերաբերյալ, մինչև հիմա պատասխան չի ստացել վարչապետից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման այսօր ասաց նա:

«ԵՊԼՀ ուսանողները նամակը հանձնել են Կառավարության աշխատակազմի պաշտոնյային ապրիլի 20-ին, նրանց ասել են, որ պատասխանը կլինի 15 օրից, սակայն Տիգրան Սարգսյանից պատասխան մինչ օրս չկա»,-նշեց ԵՊԼՀ նախկին ռեկտորը:

Իսկ հարցին, թե ինչու՞ Զոլյանը չի դիմում նախագահին, նախկին ռեկտորը պատասխանեց, որ նախագահն այս հարցին չպետք է խառնվի.

«Ինչքան շատ շահարկվի նախագահի անունը, այնքան կթեթևանա Աշոտյանի և վարչապետի գործը, քանի որ այս հարցը նրանց իրավասությունների մեջ է, դրա համար էլ խնդիրը նրանց հետ պետք է պարզվի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---