Լիբիայում Կարմիր խաչի ներկայացուցչությունում պայթյուններ են որոտացել

Լիբիայում Կարմիր խաչի ներկայացուցչությունում պայթյուններ են որոտացել

PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Լիբիայի Միսուրատա քաղաքում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով տեղական անգլալեզու Tripoli Post թերթի վեբ կայքին:

Պայթյունի արդյունքում ոչ ոք չի զոհվել, սակայն, մեկ մարդ վիրավորվել է:

Պայթյունի համար պատասխանատվություն ոչ ոք չի ստանձնել: Նման հարձակում էր կատարվել մայիսին Բենգազիում, այն ժամանակ հարձակվողները պահանջեցին Կարմիր խաչից դադարեցնել քրիստոնեական գործունեությունն ու վերացնել քրիստոնեական խորհրդանիշները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---