Պայթյուններն Իրաքում առնվազն 60 հոգու կյանք են խլել

Պայթյուններն Իրաքում առնվազն 60 հոգու կյանք են խլել

PanARMENIAN.Net - Իրաքում պայթյունների արդյունքում առնվազն 60 հոգի է զոհվել, մի քանի հարյուր հոգի վիրավորված է:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, առաջին ռումբերը պայթեցվել են Հիլլա քաղաքում` ռեստորանի դիմաց: Ռումբերն ամրացվել էին տարածքում կանգնեցված ավտոմեքենաների մեջ:

Իրաքի մայրաքաղաքում գործարկվել է առնվազն հինգ ռումբ: Բաղդադի մի շարք թաղամասերում փոխհրաձգություն է տեղի ունենում:

Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, պայթյուններն ուղղված էին շիիթական ուխտագնացներին, որոնք Բաղդադ են ժամանում իմամ Մուսա ալ-Քադիմի` Մուհամեդ մարգարեի հետնորդներից մեկի մահվան տարելիցի կապակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---