Ճապոնիան ՀՕՊ համակարգեր կտեղակայի Դեղին ծովում, որոնք սպառնում են Հյուսիսային Կորեայի անվտանգությանը

Ճապոնիան ՀՕՊ համակարգեր կտեղակայի Դեղին ծովում, որոնք սպառնում են Հյուսիսային Կորեայի անվտանգությանը

PanARMENIAN.Net - Ճապոնիան ՀՕՊ համակարգեր կտեղակայի Դեղին ծովում, որոնք սպառնում են Հյուսիսային Կորեայի ու Ասիայի այլ երկրների անվտանգությանը, հայտնում է «Նոդոն սիմնունը»:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով այդ պարբերականին, գրում է, որ այդ մտադրությունն արտացոլում է Տոկիոյի էքսպանսիոնիստական քաղաքականությունը:

Ըստ հոդվածի հեղինակների, Ճապոնիայի ղեկավարությունն այդպիսով շեշտադրում է ինքնապաշտպանության շարժական համակարգերն ու նրանց տեղակայման տարածքի ընդլայնումը:

«Նոդոն սինմունը» զգուշացնում է, որ եթե Ճապոնիան փորձի կրկին ներխուժել Կորեական թերակղզի, ապա Հյուսիսային Կորեան «պատասխան վճառական քայլեր կձեռնարկի ու կստիպի Տոկիոյին վճարել իր հանցագործությունների համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---