Ֆրանսիան պնդում է զենքի մատակարարումը Սիրիա լիովին դադարեցնելու հարցում

Ֆրանսիան պնդում է զենքի մատակարարումը Սիրիա լիովին դադարեցնելու հարցում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ղեկավարությունը պնդում է զենքի մատակարարումը Սիրիա լիովին դադարեցնելու հարցում`ապավինելով այն փաստին, որ Դամասկոսի հանդեպ միջազգային էմբարգո է գործում: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն:

«Մենք հիշեցնում ենք, որ լիովին օժանդակում և հանգամանորեն պահպանում ենք Եվրամիության կողմից ներմուծված էմբարգոն Սիրիա զենք մատակարարելու վրա և սիրիական վարչակարգին զենքի մատակարարման լիակատար դադարեցում ենք պահանջում, ինչպես դա անցյալ շաբաթ պահանջեց Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում»,- հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---